top of page

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

1/3215
bottom of page