top of page

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 27, 2024
  • 1 min read
ree

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Նորոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ secretariat@escs.am էլփոստի հասցեներով:

1/3215
bottom of page