Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
- Arevik Charchyan

- Oct 22, 2024
- 1 min read

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72կգ) 1։3 հաշվով պարտվել է ԵԱ գործող չեմպիոն, Վրաստանի ներկայաացուցիչ Գեորգի Չխիկվաձեին ու դարձել արծաթե մեդալակիր։
Մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ հասնելը Շանթ Խաչատրյանը հաղթել է 4 գոտեմարտում (Շվեյցարիայի, Ճապոնիայի, Իրանի և Շվեդիայի ներկայացուցիչներին)։




















