top of page

«Հրապարակ». Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան Կիրանցի համայնքապետարանում հանդիպում է տեղի ունեցել. մարզպետարանից եկած աշխատակիցները մի խումբ կիրանցիների հետ մի քանի ժամ քննարկել են փոխհատուցման հարցերը: Խոսքն առաջնահերթ այն կիրանցիների մասին է, որոնք տուն են կորցնում սահմանազատման հետեւանքով, նաեւ այն սեփականատերերի, որոնց տները կամրջի հանձնման պատճառով հայտնվում են սահմանագծին:Ըստ տեղեկությունների՝ կառավարությունը մտադիր է փոխհատուցել այս անձանց` նոր տներ կառուցել եւ արդեն սկսել են գյուղի «սովխոզ» թաղամասում շինաշխատանքները: Թե ինչպես են հասցնելու մեկ ամսում տուն կառուցել, դժվար է ասել: Բանն այն է, որ Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24- ը պետք է ազատեն իրենց տները: Այսինքն, հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում»:

Comments


1/1826
bottom of page