top of page

Ստորագրեցինք ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը. Միրզոյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read


Այսօրվա բանակցությունները բավական ընդգրկուն էին և կառուցողական, հարցերի շրջանակը բավականին լայն էր, Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ստորագրեցինք երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը՝ առաջիկա երկու տարիների համար։ Ունենք բավական հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե Լավրովին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին։ Չնայած այս ճանապարհին առկա դժվարություններին, Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-ասաց Միրզոյանը։


1/2713
bottom of page