top of page

Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից. Ալեն Սիմոնյան

Jul 5, 2025
1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սահմանդրության օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։

Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը։

Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ։ Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է։ Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ։

Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք։ Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ, վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն»։

 
 
1/3798
bottom of page