top of page

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկում և Պուշկինի փողոցում

Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, մասնավորապես,Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:  

Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:

Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի, և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:

Comments


1/1825
bottom of page