top of page

Ռոման Երիցյանը մանրամասնում է՝ ովքեր են եղբոր նկատմամբ բռնություն գործադրած պարեկները

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբբռնություն գործադրած պարեկների լուսանկարները։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։

Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Երեկ էլ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։

«Արամ Երիցյանի կողմից «բռնության ենթարկված» և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյանը։

Վերոգրյալը քրեական վարույթով արձանագրված վարկածն է, սակայն իրականում սրանք Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև նրան ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են։

Նկարներից առաջինում վաստակավոր դերասան կամ, ինչպես ինքն է իրեն անվանում, պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանն է, որը, լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը, զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև գործի դրել իր բացարձակ դերասանական կարողությունները և անհապաղ պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։

Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չի հաջողվել պարզել»,- գրել է Ռոման Երիցյանը՝ հրապարակելով լուսանկարները։


Comments


bottom of page