«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով
- Arevik Charchyan

- May 17, 2024
- 1 min read

Այս տարի Կաննի կինոփառատոնի ամենասպասված ֆիլմը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս»-ն, իր համաշխարհային պրեմիերան է կատարել հինգշաբթի երեկոյան՝ ստանալով յոթ րոպեանոց հոտնկայս ծափահարություններ, հայտնում է Deadline-ը:85-ամյա ռեժիսորը եւ հնգակի «Օսկար»-ի դափնեկիրը, խոնարհվել է, երբ վառվել են Grand Theatre Lumiere-ի լույսերը: Կոպոլան հավաքվածներին ասել է. «Շնորհակալ եմ բոլորիդ, անհնար է բառեր գտնել արտահայտելու համար այն, ինչ ես զգում եմ»: Այնուհետեւ նա ներկայացրել է իր հյուրերին, ներառյալ իր թոռնուհուն եւ որդուն՝ Ռոման Կոպոլային, եւ քրոջը՝ Թալիա Շիրին: Նա իր դերասանական կազմին անվանել է «ընտանիք» եւ ընդգծել ֆիլմի ուղերձը. «Մենք պետք է հավատարմության երդում տանք մեր ընտանիքներին, որ երեխաները մեզանից գեղեցիկ աշխարհ ժառանգեն»:«Մեգապոլիսը» հռոմեական էպիկական առակ է, որի գործողությունները տեղի են ունենում երեւակայական Ամերիկայում։ Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Ադամ Դրայվերը, ֆիլմի դերասանական կազմում են նաեւ Օբրի Պլազան, Շիա Լաբաֆը, Ջոն Վոյթը, Ջեյսոն Շվարցմանը, Լոուրենս Ֆիշբերնը, Քեթրին Հանթերը, Գրեյս ՎանդերՎալը, Քլոե Ֆայնմենը, Ջեյմս Ռեմարը, Դ.Բ. Սուինին եւ Դասթին Հոֆմանը։




















