Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել
Apr 17, 2024
1 min read

Ոստիկանությունից հայտնում են․
«Ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Մալխասյանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա Կարինե Մ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն»:




















