Հութիները Եմենից անօդաչու թռչող սարքեր են ուղարկել Իսրայելի ուղղությամբ. Reuters
Apr 14, 2024
1 min read

Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) մի քանի անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական Ambrey ընկերությանը։
«Եմենի հութիներն անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ», - ասվում է զեկույցում:




















