Էս մարդիկ 8 տարի մեզ շշին են շարում. Նիկոլ Փաշինյան
- Apr 17
- 1 min read

«Էս մարդիկ 8 տարի մեզ շշին են շարում, թե՝ նայեք պարգևավճարներ, չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ... Գալիս գրանցվում գնաում են, որ մի քանի կոպեկ ավել ստանան»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կառավարության ծրագրի 2025թ. կատարողականի եզրափակիչ ելույթում։
Նա հայտարարեց, որ քնարկումները ցուց տվեցին, որ «պատերազմի եռագլուխ» կուսակցությունն իրականում նույն նախկինների եռագլուխ կուսակցությունն է։
«Եթե նայենք ցուցակները՝ «Հայաստան»-ի ԲՀԿ-ի և «Ուժեղ Հայաստանի», ոնց որ կալոդը խառնած պոկերի նման բաժանեն իրար մեջ, ով որտեղ կընկնի».- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Որպեսզի նախկին-ներկա բանավեճն ավարտվի, պետք է 2026 թ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» և ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն և այն ամեն օրվա հետ իրատեսակա ծրագիր է դառնում...
Իրենք ասում են, թե վստահ են, որ կընտրվեն, բայց չեն ասում, որ ժողվուրդը գալու է իրենց ընտրի... Ինչ-որ տեղերից ղրկել են, ասել են, գնա ու այդ երիտասարդը չգիտի, թե իր հետ ինչ է կատարվում, ամեն օրվա հետ ինքը դառնում է ավելի ու ավելի բոմժ, ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք»։
Հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը այն է, որ իրանք գալիս են այս ամբիոնից բաներ են ասում՝ մեր վրա հղումով»։
Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիրները հայատրարում են, որ թոշակը չի բարձրացել, բայց, ըստ նրա, 660 հազար ՀՀ քաղաքացի արդեն ստացել են բարձրացրած թոշակը, իսկ առողջության ապահովագրության համակարգը կայացել է։
«Հա, մենք դպրոց փակում ենք, բայց իրենք այդ, այսպես կոչված, դպրոցներում, երբ են եղել...Փաստորեն, ես հասկացա, որ մենք 300 դպորց չենք կառուցում, մենք ընդհանրապես դպրոց չենք կառուցում»,-ասաց Փաշինյանը։
Հերքելով թեզը, թե 30 տարի խաղաղությոն է եղել, իսկ ինքը պատերազմ է բերել՝ Փաշինյանը սկսեց թվարկել խաղաղ պայմաններում սահմանին արձանագրված զոհերի թիվն ըստ տարիների, որը տատանվում է 7-20 զոհի սահմաններում, բայց կարկամեց, երբ դահլիճից հորդորեցին հրապարակել նաև 2020 թվականի զոհերի քանակը։




















