top of page

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի՝ մասնակցելու «Զայեդ» մրցանակաբաշխությանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը «Նյուզ»-ի հետ զրույցում հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։


Հարցին՝ Աբու Դաբիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երկկողմ հանդիպում նախատեսվո՞ւմ է, Նազելի Բաղդասարյանը պատասխանել է․ «Ինչպես տեղեկացրի, այս պահին մրցանակաբաշխության մասին տեղեկություն ունեմ, և հաստատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մրցանակաբաշխությանը»։

 
 
bottom of page