top of page

«Վերջին օրերին բաժանորդների կողմից ստանում ենք մի շարք ահազանգեր». ՀԷՑ

  • 3 hours ago
  • 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է. «Վերջին օրերին ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ.


Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել.


մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:


Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով.


- ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,


- հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:


Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության, հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։


Հարգելի՛ քաղաքացիներ, եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին, 𝐬𝐮𝐛𝐣𝐞𝐜𝐭 դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:


Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:


Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից»:

 
 
bottom of page