top of page

Ամերիկուհին ամուսնության ավելի քան 4000 դիմում է ստացել «Ամուսնացիր ինձ հետ» գովազդային վահանակների շնորհիվ

  • 3 hours ago
  • 1 min read

ԱՄՆ 42-ամյա բնակչուհի Լիզա Կատալանոն որոշել է ամուսին փնտրել անսովոր եղանակով. նա գործարկել է marrylisa.com կայքը և գովազդը տարածել գովազդային վահանակների և տաքսիների միջոցով: «Ամուսնացիր ինձ հետ» արշավը մեկնարկել է 2025 թվականի աշնանը, և այդ ժամանակվանից ի վեր ստացել է ամուսնու թեկնածուների ավելի քան 4000 դիմում:

Կատալանոն նախկինում լուրջ հիվանդության պատճառով կորցրել էր ընկերոջը և հիասթափվել ծանոթությունների հավելվածներից: Այժմ նա ձեռքով մեկ առ նեկ ընտրում է թեկնածուներին՝ հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են տարիքը՝ 35-ից 47 տարեկան, և Կալիֆոռնիայում ապրելը: 4000 դիմումներից 20-ը ընդգրկվել են կարճ ցուցակում, ժամադրության է հրավիրվել հինգ տղամարդ:

«Դա իմ կյանքի ամենասթրեսային ժամանակահատվածն էր և միաժամանակ ամենահմայիչ բանը, որ երբևէ պատահել է ինձ»,- խոստովանել է Կատալանոն: Նրա ասելով՝ իդեալական թեկնածուն դեռևս չի գտել, և որոնումները շարունակվում են՝ չնայած զգալի ծախսերին:

Նախկինում զուգընկեր գտնելու նմանատիպ մեթոդ կիրառել է 34-ամյա ամերիկուհի Փեյջ Դեյվիսը, որը չորս տարի շարունակ ընկերների միջոցով Սուրբ Ծննդյան բացիկներ էր ուղարկում հավանական թեկնածուներին։

 
 
bottom of page