«Նեռի արբանյակները եկել են․ պատրաստվե՛ք ընտրություններին, որ ՀՀ-ն լինի լուրջ մարդկանց ձեռքերում»․ Վարդան Ղուկասյան
- 2 hours ago
- 1 min read

Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո Գյումրու քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Սաղմոսներում գրված է՝ «Տեր, դատիր այնոսիկ, ոյք դատին զիս», «Մարտնչիր այնոսիկ, ոյք մարտնչեն զիս»։ Ես մեղքում եմ, էսպես պիտի լլինի, նեռի գալուստն է, նեռի արբանյակները եկել են, երևում են, և պատրաստվե՛ք դիմացի ընտրություններին, որ Հայաստանի Հանրապետությունը լինի լուրջ մարդկանց ձեռքերում։
Եվ տասնյակ սրբերի գրվածքը պիտի կատարվի, թե աշխարհի վերջին օրերին ինչ պիտի լինի Հայոց ազգին։ Ասեմ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Աստված ընդ մեզ է, առաջն Աստված, լավ է լինելու»։




















