top of page

Պեսկով. Մոսկվան իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունները

  • Apr 5
  • 1 min read

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել Հայաստանում գալիք ընտրությունները և հայկական կողմի հետագա ծրագրերը. ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իրականում քննարկել նրանց ծրագրերը [առաջիկա ընտրությունների համատեքստում]»,- ասել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մտերիմ երկրներ են, և Մոսկվան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայաստանյան ղեկավարության կողմնորոշիչների նկատմամբ:

«Հայաստանը մեզ մտերիմ երկիր է, որի հետ խորը պատմական արմատներ ունենք։ Այստեղ ապրում է հայկական հսկայական սփյուռք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Հետևաբար, այն կողմնորոշիչները, որոնք ընտրում է իր համար հայաստանյան ղեկավարությունը, մեր մեծ հետաքրքրության առարկան են»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։

Ռուսաստանի ղեկավարը նաև նկատել էր, որ «նրանցից շատերը գտնվում են անազատության մեջ, թեև ունեն ռուսաստանյան անձնագրեր»:

 
 
1/3488
bottom of page