Ես վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պшտերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի․ Սամվել Կարապետյան
- 4 days ago
- 1 min read

Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք, ներկա իշխանությունները հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա, սկսվեց հարձակում հայոց ինքնության վրա, ավելի լավ է դու քո ձեռքով մեկ անգամ ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսդ դնես այլ քաղաքական ուժերի վրա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով այն մասին՝ թե ինչու է մտել քաղաքականության մեջ։
«Ես վստահեցնում եմ, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի, Հայաստանին սպառնում են 2 մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»,-նշել է Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը մարդկանց սպառնում է պատերազմով։
Սամվել Կարապետյանը նշել է, որ իրենք հարստանալու կարիք չունեն և հարստացնելու են հայ ժողովրդին։




















