«Դիմել ենք ԱԳՆ, որ տան քարտեզներ, որով իշխանություններն են առաջնորդվում, ասել են` չունենք». Մեսրոպ Առաքելյան
«Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են Տավուշի գյուղերի մասին Ադրբեջանի հայտարարությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե գիտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը որտեղով է անցնում, էլ ի՞նչ է քննարկում»,- «Արմլուր»-ի հետ զրույցում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան:
««Ապրելու երկիրը» ԱԳՆ-ից և Կադաստրի պետական կոմիտեից հարցումի միջոցով ցանկացել է ստանալ այն քարտեզը, որով այսօրվա իշխանություններն են առաջնորդվում ու դրա սահմաններից մի մետր անգամ չեն պատրաստվում զիջել։ Ասել են՝ չունենք»,- նշել է նա: