Հաճա՞խ եք տագնապի զգացում ունենում, պարզվել է` ինչպիսի սննդակարգի հետևանք է այդ զգացումը
- 3 hours ago
- 1 min read

Գիտնականները պարզել են, որ այն չափահաս մարդիկ, որոնց ամենօրյա սննդակարգում հակաօքսիդանտների քանակը զգալիորեն քիչ է, ունենում են տագնապատային հիվանդագին անհանգստություններ։ Այս մասին հայտնում է Nutritional Neuroscience հանդեսը։ Համաձայն հրապարակման, այդ տագնապային հիվանդագին անհանգստությունները դրսեւորվում են խրոնիկ եւ չհիմնավորված ապրումներով, որոնք առաջանում են կյանքի տարբեր ասպեկտների առնչությամբ եւ ունենում են նաեւ ֆիզիկական ախտանշաններ, ինչպիսիք են՝ հոգնածությունը, մկանային լարվածությունը, կենտրոնանալու դժվարությունը։
Այդ հոգեվիճակի պատճառներից մեկը մասնագետները համարում են թթվային սթրեսը, որը կարող է չեզոքացվել հակաօքսիդանտների օգնությամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտների կիրառումը սննդակարգում կարող է նվազեցնել վերոնշյալ տագնապային ապրումները եւ դառնալ պաշտպանիչ գործոն մարդու հոգեվիճակի համար։




















