Գագիկ Ծառուկյանը պնդում է, Ոստիկանությունը՝ հերքում 52 պարեկի աշխատանքից ազատելը
- 18 hours ago
- 1 min read

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից հեռացրել կարելի է ասել` իր պատճառով։
«Մարդը քննություն էլ է հանձնել, ատեստացիա էլ անցել, բայց գործից հանել են, որ, օրինակ, մեկի հերն իմ աշխատողն է, մեկի աները, եղբայրն իմ կողմնակիցն է»,- ասաց Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
ՀՀ ՆԳՆ-ն հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իբր Կոտայքի մարզում Ոստիկանության պարեկային ծառայության 52 ծառայող է աշխատանքից ազատվել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։ «Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։




















