Մի քանի անհաջող փորձից հետո աղավնին ծրտեց Փաշինյանի ձեռքին
- 11 hours ago
- 1 min read

«Բայց սա ինչի՞ հաշվին է եղել, ժողովուրդ ջան... Էն, որ մենք թալանչիների ձեռքերը ջարդելով՝ կտրել ենք «քոչարյանասարգսյանածառուկյանակալուգայական» օլիգարխիայից և դրա հաշվին Հայաստանում գիտության ֆինանսավորումեն ենք 2.8 անգամ ավելացրել»,-Զոլաքարի գյւողացիներին հայտնեց Նիկոլ փաշինյանը՝ նախընտրական քարոզչական հանդիպման ժամանակ։
Նա հավաստիացրեց, որ գիտության ոլորտում 100-300% աշխատավարձ են բարձարացրել և 20 մլրդ դրամի գիտական սարքավորումներ գնել։
Ճառն արտասանելուց հետո Փաշինյանը սկսեց քարտեզներ բաժանել։
Մի գյուղացի սպիտակ աղավնի տվեց Փաշինյանին, որ թռցնի, սակայն աղավնին չէր կարողանում թռչել։
Մի քանի անգամ թռցնելուց հետո, աղավնին վերադարձավ Փաշինյանի թևերի և ուսի վրա, ընկավ գետնին, վերջում էլ ծրտեց Փաշինյանի ձեռքին և թռչնին, ի վերջո, վերադարձրին տիրոջը։
Պարզվեց, որ Զոլաքար գյուղի հանդիպմանը բերվել էին նաև նախորդ՝ Վարդենիկ գյուղում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները, որոնցիցի փոքրիկ տղան Մհերը վերցրեց գլխարկը, որը պետք է ստանար դեռ Վարդենիկում՝ Փաշինյանի խոստման համաձայն։




















