top of page

Հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թnւնավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն

  • 2 hours ago
  • 1 min read

Հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ Այս մասին գրված էՖրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշվախ ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։

 
 
1/3683
bottom of page