«КГБ-ի գործակալ լինելը եթե հայրենասիրական գործ էր, ինչո՞ւ ոչ մեկը հիմա չի ինքնաբացահայտվում»․ Կարապետ Ռուբինյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե խորհրդային տարիներին КГБ-ի գործակալ լինելը այդքան լավ, հայրենասիրական գործ էր, ապա ինչո՞ւ ոչ մեկը հիմա չի ինքնաբացահայտվում։ Դե թող գան, հպարտ-հպարտ հայտարարեն, որ գործակալ են եղել։
Իրականում, այդ տարիներին, թե՛ իմ, թե՛ լայն հասարակության համար, КГБ-ն վտանգավոր, զզվելի, ոճրագործ, հակահայ հիմնարկ էր, գաղութարարի մահակ։ Իսկ դրա հետ համագործակցողները` օտարին ծառայող, ապազգային սրիկաներ»։




















