Կառավարության ղեկավարի ավտոշարասյան համար փակվում են փողոցներ, խցանումներ են առաջանում․ Ղազինյանը՝ Փաշինյանին
17 hours ago
1 min read

«Խորհուրդ եմ տալիս, օրինակ, ձեր ավտոշարասյունը մի օր մի տեղից առանձին դուրս գա, դուք մի այլ մեքենայով դուրս գաք և հարակից փողոցներում տեսնեք՝ ինչ է կատարվում։Ինչպես նաև Սևանում մի քանի օր առաջ կայացած հեծանվավազքի ընթացքում»։
Արձագանքելով պատգամավորին՝ Փաշինյանն ասաց․ «Հեծանիվի հետ կապված միջազգային մրցաշար է տեղի ունեցել Հայաստանում առաջին անգամ, բա որ Հայաստանում օլիմպիական խաղե՞ր տեղի ունենան։ Ձեր տրամաբանությամբ ՝Հայաստանի ճանապարհներով մենակ սելեր պտի երթևեկեն։ Ես առավոտյան աշխատանքի գնում եմ յոթ անց 15 րոպե կամ յոթ անց կես։ Այդ ժամին Երևանի փողոցներում ընդհանրապես խցանում չկա, համարյա մեքենա չկա։ Այսինքն՝ վարչապետի շարասյունո՞վ է Երևամի խցանումը պայմանավորված»։




















