top of page

Թոքի քաղցկեղը վաղ փուլերում կարող է ընթանալ առանց արտահայտված ախտանշանների. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել և ի՞նչ անել

10 hours ago
1 min read

Նոյեմբերը թոքի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն էլ։ Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի բուժման արդյունավետության համար։ ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ հիվանդությունը վաղ փուլերում կարող է ընթանալ առանց արտահայտված ախտանշանների, ուստի կարևոր է ճանաչել հնարավոր նախազգուշացնող նշանները և ուշադրություն դարձնել ռիսկի գործոններին։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել և ի՞նչ անել

Մի՛ անտեսեք երկարատև հազը։ Եթե հազը չի անցնում կամ փոխում է իր բնույթը, դիմե՛ք բժշկի։

Արյունախխումը տագնապի ազդանշան է։ Խորխի մեջ նույնիսկ փոքր քանակությամբ արյան առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Հրաժարվե՛ք ծխելուց։ Այն թոքի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոններից է։

Պաշտպանվե՛ք պասիվ ծխելուց։ Ուրիշների ծխախոտի ծուխը նույնպես վնասակար է և բարձրացնում է հիվանդության առաջացման ռիսկը։

Մի՛ անտեսեք շնչառական փոփոխությունները։ Շնչահեղձությունը և կրծքավանդակի ցավը բժշկի դիմելու պատճառ են։

Մի՛ սպասեք ախտանշանների ի հայտ գալուն։ Ռիսկի գործոնների գնահատումը և բժշկի հետ խորհրդակցությունը կարող են կարևոր դեր ունենալ հիվանդության վաղ հայտնաբերման գործում։

«Իրազեկվածությունը, կանխարգելումը և ժամանակին դիմելը կարող են կյանքեր փրկել»,- ընդգծել են նախարարությունից։


 
 
1/3886
bottom of page