Ուիթքոֆը և Քուշները չեղարկել են մարտի 10-ին դեպի Իսրայել նախատեսված այցը․ 12-րդ ալիք
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները չեղարկել են մարտի 10-ին դեպի Իսրայել նախատեսված այցը։ Այս մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Մարտի 8-ին ամերիկյան Axios պորտալի և իսրայելական 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը X-ում հայտնել է, որ Ուիթքոֆն ու Քուշները մտադիր էին մարտի 10-ին Իսրայելում հանդիպել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։




















