top of page

Թուրքիայում տոներին ահաբեկչություններ ծրագրելու համար կասկածվող 115 մարդ է ձերբակալվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Թուրքիայում մի շարք խուզարկություններ են իրականացվել, որոնց ընթացքում ձերբակալվել է 115 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի և Սուրբ Ծննդյան ու Ամանորի շրջանում հնարավոր հարձակումներ նախապատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Ստամբուլի դատախազությանը։ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ ԻՊ-ի համակիրները ծրագրում են ահաբեկչական գործողություններ Թուրքիայի տարածքում՝ հիմնականում ոչ մուսուլման բնակչության դեմ, Սուրբ Ծննդյան և ամանորյա տոների ընթացքում։

Խուզարկություններն իրականացվել են Սուրբ Ծննդից առաջ՝ Ստամբուլի 124 հասցեներում։ Արդյունքում ձերբակալվել է 115 կասկածյալ՝ ընդհանուր 137-ից։ Գործողությունների ընթացքում առգրավվել են նաև մի քանի միավոր հրազեն և զինամթերք։

Կասկածյալների հավանական ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

 
 
1/3213
bottom of page