ԱՄՆ-ն առգրավել է վենեսուելական վեցերորդ նավթային լցանավը
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի հետ կապված ևս մեկ նավթատար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներին։ Սա վենեսուելական նավթ տեղափոխող նավի վեցերորդ առգրավման դեպքն է վերջին շաբաթների ընթացքում։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ լցանավը կալանվել է Կարիբյան ծովում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հանդիպման նախօրեին։
Պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, ասել են, որ առգրավումը տեղի է ունեցել Կարիբյան ծովում, բայց չեն նշել նավի անունը։
Հունվարի 9-ին ԱՄՆ ափային պահպանությունը Կարիբյան ծովում բարձրացել է Olina լցանավ։ Ըստ The Wall Street Journal-ի՝ նավը նավթ էր տեղափոխում Վենեսուելայից։ Միջազգային ջրերում վառելիք տեղափոխող նավերի առգրավման` ԱՄՆ-ի գործողություններն սկսվել են դեկտեմբերի սկզբից, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վենեսուելայից նավթի առաքումների և արտահանման շրջափակման մասին։




















