top of page

Մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ. Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարին

  • 1 hour ago
  • 1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 7 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրեց տարբեր փաստաթղթեր՝ նախաստորագրեց ՀՀ և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, ստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։


Այնուհետև Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման կարևորության մասին։ 

Նրա խոսքով, Երևանն ու Վաշինգտոնը այսօր գտնվում են համապարփակ ռազմավարական գործընկերության փուլում, որը բնորոշվել է որպես պատմականորեն աննախադեպ զարգացում։ Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարին Հայաստան կատարած այցի և երկկողմ օրակարգի առաջմղման համար՝ նշելով, որ այն վկայում է կողմերի քաղաքական կամքի և հետևողական համագործակցության մասին։

«Մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հաաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի զարգացումները»,- ասաց Միրզոյանը։ 

Միրզոյանը անդրադարձել է նաև վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին և ստորագրված փաստաթղթերին՝ ընդգծելով համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի, ինչպես նաև հանքարդյունաբերության և կրթության ոլորտներում։

Նա հիշեցրել է նաև Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի մասին՝ նշելով, որ այն նպաստել է տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնությունների ձևավորմանը։ Ըստ նախարարի, հետագա ամիսներին ստորագրված փաստաթղթերը և իրականացված քննարկումները ամրապնդել են համագործակցության իրավական և քաղաքական հիմքերը։

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ ձևավորված պայմանավորվածությունները գործնականում կվերածվեն նոր հնարավորությունների Հայաստանի համար՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ոլորտներում։

 
 
1/3577
bottom of page