Այս մարդն իր կեցվածքով ցույց տվեց, որ ակնհայտ hnգեկան խանգարnւմների հատկանիշներ ունի. Ռոբերտ Քոչարյան
- 14 hours ago
- 1 min read

«Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ, առերևույթ, հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի»,- քարոզարշավի շրջանակում Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա հարցադրում արեց՝ ինչպիսի՞ն պետք է լինի ընտանիքի հայրը՝ հավասարկաշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքն անող, թե՞ հիստերիկ, լաչառ, կարծիքը մեկ շաբաթում 10 անգամ փոխող, ստախոս, հարբեցող։
«Ի՞նչ կընտրեք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը ո՞րը կլինի։ Համարեք, որ երկիրը մեր մեծ ընտանիքն է, ունենք մի մարդ, որ ամբողաջությամբ համապատասխանում է երկրորդ տարբերակին՝ հիստերիկ, գժական գնացող։
Հորդորս հետևյալն է՝ համարենք մեր երկիրը մեծ ընտանիք և այդ ընտանիքի տիրոջից է մեծապես կախված, թե այս երկիրը հանգի՞ստ է լինելու, թե՞ ոչ, պատերա՞զմ է լինելու, թե՞ խաղաղություն»։




















