top of page

Սկսել եմ Հայաստանի քաղաքացիությունից բացի բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Սամվել Կարապետյան

  • 5 hours ago
  • 1 min read

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Հայաստանի քաղաքացիությունից բացի բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի հարցում, որոշում եմ կայացնել սկսել այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը»,- ասել է նա դատական առաջին նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիությունների առկայությունը խոչընդոտ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնք կայանալու են հունիսի 7-ին։

 
 
1/3478
bottom of page