Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ ԻՀՊԿ
- 13 hours ago
- 1 min read

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չեն կարող անցնել Հորմուզի նեղուցով, հայտնում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ գրել էինք, որ միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար։




















