top of page

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ

  • 21 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ, 49-ամյա Ս. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3686
bottom of page