«Իրանում տեղի ունեցող իրադարձություններում ազատության ձիրք չեմ կարողանում գտնել». Սուրեն Սահակյան
- Armen Sukiasyan

- 8 hours ago
- 1 min read

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնում եմ՝ ազատատենչ ընկերներիցս ոմանք ոգևորված են Իրանում տեղի ունեցող բունտով։ Ազատությունը, որպես արժեք, արդարության հետ կողք-կողքի իմ արժեհամակարգի հիմքն էլ են։ Ես էլ եմ ամբողջ աշխարհի ազատության մարտիկների կողքին։ Բայց Իրանում տեղի ունեցող իրադարձություններում ազատության ձիրք չեմ կարողանում գտնել, ինչքան էլ ուշադիր փորձում եմ։
Ո՞վ ա տեսել տենց ազատության ձգտում, որ թեկուզ խիստ սահմանափակված իրավունքներով, բայց ՔԱՂԱՔԱՑԻՆ պահանջի թագավորի հպատակ դառնալ։ Եթե 50 տարի առաջ թագավորին մերժած հանրությունը 50 տարի անց այլ կառավարման ձև չի պատկերացնում, քան քշած թագավորի տղուն հետ կանչելը, ապա էս բունտի հաջողության հետևանքները տխուր են լինելու։ Իհարկե, կարելի ա ասել, որ պահանջները ձևակերպած չեն և/կամ ազատ մեդիա չկա, որը ցուցարարների ձևակերպած պահանջները հասու կդարձնի աշխարհին։ Բայց Լոնդոնում ցուցարարը շահական Իրանի սիմվոլ դրոշն էր կախում դեսպանատան շենքի վրա, Հայաստանում էլ նույն պահանջն էր։ Այլ բան չկա։ Վախենամ՝ հաջողության դեպքում ազատության ձգտումով փողոց ելած երիտասարդները դրա փոխարեն ստանան տասնամյակների քաղաքական անկայունություն, ահաբեկչական ակտեր, իսկ ամենավատ սցենարում՝ քաղաքացիական պատերազմ տեղի, կամ ներմուծված իսլամիստ ծայրահեղականների հետ։ Դրանք ԻԼԻՊ-ից հետո ինքնադրսևորման նոր ասպարեզին հեչ դեմ չեն լինի, մանավանդ, եթե առատորեն ֆինանսավորվեն բոլորին հայտնի կենտրոնների կողմից։
Իհարկե, քարոզս էն չի, թե պետք ա ամեն ինչ թողնել մնա՝ ոնց կա։ Բայց բունտի ու հեղափոխության մեջ մեծ տարբերություն կա։ Հեղափոխությունն ունենում ա կառավարման այլընտրանք, դրան հասնելու ծրագիր, էդ ծրագրի համար պատասխանատուներ առաջնորդների տեսքով։ Բունտը, մանավանդ Իրանի համատեքստում, գործող անձանց դարձնում ա ուրիշների արյունալի խաղերի զինվորներ։ Գաղափարները, ապագայի նկատմամբ հավատը հեղափոխական մարդուն համարյա անխոցելի են դարձնում, նույնիսկ պետական ռեպրեսիվ մեքենայի առաջ, ոնց Իրանում ա։ Մինչդեռ բունտը ուժի ցուցադրություն ա, որտեղ պետական մամլիչ մեքենան հաջողելու ավելի մեծ շանսեր ունի։
Իրանի ժողովուրդը, ինչպես բոլոր մարդիկ, ազատ ու երջանիկ լինելու իրավունք ունի»:




















