top of page

ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցը հավաքեց սնունդը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

ՄԻՊ գրասենյակի դիմաց «Անտիֆեյք»-ի կազմակերպած խորհրդանշական ակցիայի ժամանակ, որի ընթացքում մասնակիցները սննդով լի ափսեներ էին տեղադրել մուտքի մոտ, գրասենյակի աշխատողը հավաքեց այն՝ լցնելով տոպրակի մեջ։

«Հավանաբար ընդմիջում է ՄԻՊ գրասենյակում. Նարեկ Սամսոնյանի 11 օրվա չկերած ուտելիքն իրենք կուտեն իրենց ընդմիջման ընթացքում և կուշտ փորով կշարունակեն լռել Հայաստանում ապօրինությունների մասին։ Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11-օրվա չկերած ուտելիք»,- այսպես մեկնաբանեց «Անտիֆեյք»-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։

Ակցիայի ժամանակ ՄԻՊ-ի հանրային կապերի պատասխանատու Արթուր Ասլանյանը հանդիպեց ակցիայի կազմակերպիչներին ու ներս հրավիրեց՝ Պաշտպանի հետ հանդիպման։

 
 
bottom of page