Իրանի հետ hակամարտության հետևանքով առնվազն 13 ամերիկացի զինվnրական է զnհվել. The Wall Street Journal
- 58 minutes ago
- 1 min read

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է առնվազն 13-ի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ անցած ուրբաթ CNN հեռուստաալիքը հայտնել էր առնվազն 11 զոհի մասին։ Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի վաղ հայտարարել էր, թե հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ վիրավորվել։
«Պատերազմի երկու շաբաթվա ընթացքում 13 ամերիկացի զինծառայող է զոհվել, 10-ը ստացել են ծանր վիրավորումներ»,- նշված է պարբերականի հոդվածում։




















