top of page

Եթե գործերդ լավ չի գնում ու տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ պահես հավասարակշիռ և հարգալից մարդկանց հետ. Նարեկ Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանին

  • 2 hours ago
  • 1 min read

Անգամ եթե գործերդ լավ չի գնում ու տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ պահես հավասարակշիռ և հարգալից մարդկանց հետ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Այսօր՝ Հայաստանի վարչապետը, փողոցային ձևով ու փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Մեր ուժը մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերն իրականացնելու, մեր ուժը բանակի վերափոխումն է՝ 10,000 նոր անօդաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել, հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, դա է մեր ուժն ու կամքը, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան:

Իսկ ո՞րն է քո ուժը։ Վերջերս ոնց-որ բնավորություն ես սարքել հայերի ու Հայաստանի քաղաքացիների հետ «արա»-ով խոսես, այցելությունների ժամանակ էլ եմ տեսնում: «Արա»-ով ով մի խոսա, ոնց-որ երաժշտությունը ուզում ես թարգես՝ գողական գնաս, մի գնա, այլ զբաղվի երկրի վարչապետին հարիր գործերով: Եթե «արա»-ով խոսող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսեիր, տեսնեինք ինչ կլիներ, չնայած լսել եմ, մի անգամ խոսել ես, հետևանքների մասին էլ եմ լսել»,-նշել է նա:

 
 
1/3417
bottom of page