top of page

Մեծ Բրիտանիան ահազանգում է մելանոմայի նոր դեպքերի կտրուկ աճի մասին

  • May 23
  • 1 min read

Մեծ Բրիտանիայում մեկ տարվա ընթացքում մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի ախտորոշված ​​նոր դեպքերի թիվն  առաջին անգամ գերազանցել է 20,000-ը։ Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում՝ Cancer Research UK բարեգործական կազմակերպությունը նշում է, որ արևի կամ սոլյարիի ուլտրամանուշակագույն (UV) լույսի չափազանց երկար ազդեցությունն այդ հիվանդության աճի պատճառներից մեկն է, և ենթադրվում է, որ յուրաքանչյուր 10 դեպքից 9-ը կանխարգելելի է։

Մաշկի քաղցկեղը հնարավոր է կանխել՝ զգուշանալով արևի ճառագայթներից, օգտագործելով առնվազն SPF 30 և չորս կամ հինգ աստղանի արևապաշտպան քսուք, լինելով ստվերում։ 



Cancer Research UK-ի գործադիր տնօրեն Միշել Միտչելն ընդգծել է. «Եթե մաշկի վրա անսովոր փոփոխություններ եք նկատում, դիմեք բժշկի։ Անկախ նրանից, թե դա նոր կամ փոփոխվող խալ է, վերք, որը չի լավանում, թե մաշկի անսովոր տեսք ունեցող հատված, կարևոր է այն ստուգել։ Հավանաբար այն քաղցկեղ չէ, սակայն վաղ ախտորոշման պարագայում բուժումն ավելի արդյունավետ է»։ 



Կազմակերպության կողմից 2022 թվականի վերջին ամբողջական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիայում մելանոմայի 20,980 նոր դեպք է գրանցվել, որը մաշկի քաղցկեղի ամենամահացու ձևի ամենաբարձր ցուցանիշն է։ Կանանց մոտ մելանոմայի ախտորոշման հավանականությունն ավելի մեծ է երիտասարդ տարիքում՝ արևի տակ ավելի շատ լինելու պատճառով, այդ թվում՝ արևայրուք ընդունելու և սոլյարիում օգտագործելու պատճառով։ Տղամարդկանց մոտ այս ցուցանիշն ավելի բարձր է ավելի մեծ տարիքում։ 18 տարեկանից փոքր անձանց արդեն արգելվում է օգտվել արևայրուքի համար նախատեսված մահճակալներից։

 
 
1/3624
bottom of page