top of page

Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 6, 2024
  • 1 min read
ree

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում հերթում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում անելով  Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում նոյեմբերի 5-ի առավոտյան տեղացած ձյան պատճառով Լարսի անցակետը փակվել էր բեռնատարների համար: Այսօր առավոտից երթևեկությունը վերականգնվել է։

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը հայտնում է, որ այս պահին հերթի մեջ սպասում է 965 բեռնատար: Դեպի Վրաստան մեկնելու համար էլեկտրոնային հարթակում գրանցված է 303 հայկական բեռնատար։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։

1/3207
bottom of page