«ՎԱԶ 2106»-ը հայտնվել է Փամբակ գետում. 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս է եկել և հեռացել
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 21։20 -ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա, և փակել գազաբալոնի փականը, իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել և հեռացել:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։