top of page

Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի հետ

  • Dec 17, 2025
  • 1 min read

Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի հետ, հայտնել է «Ermenihaber.am»-ը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են այն կանոնակարգերը, որոնք անհրաժեշտ են փոքրամասնությունների հիվանդանոցների հիմնադրամի խորհուրդների ընտրությունների անցկացման համար։ Մաշալյանը մտահոգություն է հայտնել դեռևս չկայացած հիվանդանոցային ընտրությունների վերաբերյալ և նշել, որ ցանկանում է, որ փոքրամասնությունները ներկայացված լինեն և նրանց կարծիքները հաշվի առնվեն նոր սահմանադրության մշակման գործընթացում։

 
 
1/3405
bottom of page