top of page

87-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել

Jun 18, 2025
1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Հունիսի 17-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լ․ Մ.-ին, որը տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Կրկին հորդորում ենք փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով»։

 
 
1/3798
bottom of page