top of page

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Jun 5, 2025
1 min read

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են․

«Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 07։00-ից 20։00, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։

Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»։


 
 
1/3798
bottom of page