«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել
- May 13, 2025
- 1 min read
Գերմանական ոստիկանությունը ծառայում է Ադրբեջանի բռնապետ Ալիևին. ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին՝ կից տեսանյութ ներկայացնելով, որտեղ ընդդիմադիր լրագրողը վանկարկում է. «Ալի՛և, դիտկատո՛ր»։
Նա, մասնավորապես, գրել է. «Մենք թույլտվություն ենք ստացել Գերմանիայում երթ անցկացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Այնուամենայնիվ, գերմանական ոստիկանությունն առանց որևէ պատճառաբանության բռնություն կիրառեց իմ նկատմամբ։ Մայիսի 2-ին ես նման բռնության բախվեցի Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Սրանով ի՞նչ է ուզում ասել նոր իշխանությունը»,-գրել է նա։






















