top of page

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 13, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել Է, ուշաթափվել։

1/3211
bottom of page