Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողների համար
- Arevik Charchyan
- Feb 11
- 1 min read

Երևանի ավագանու նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանրային տրանսպորտի արտոնյալ տոմսերի վերաբերյալ մանրամասներ:
Անվճար կերթևեկեն.▫️Հաշմանդամություն ունեցող երեխաները,▫️Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից:
• 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը կվերացվի և դրանք կդառնան անսահմանափակ։• 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: