top of page

Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր

  • Apr 17, 2025
  • 1 min read

Լեհաստանի իշխանությունները արգելել են Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իրենց երկիր։ Այդ մասին Լեհաստանի ԱԳՆ-ն է հայտարարել։

«Որպես արձագանք Վրաստանում ընդդիմության նկատմամբ ուժեղացված բռնաճնշումների՝ Լեհաստանը մուտքի արգելք է սահմանել Վրաստանի ուժային կառույցների 8 պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մեջ»,- նշված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը տեղադրվել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։

Լեհաստանի ԱԳՆ-ն չի նշել Վրաստանի ուժայինների անունները, որոնց մուտքը իր երկիր արգելել է։ 

Նշենք, որ Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները լարվել են Վրաստնում օտրերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ ԵՄ-ն նաև իր  նկրտումներ է ներկայացնում Վրաստանին՝ երկրում հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

 
 
1/3417
bottom of page