top of page

Զինվոր է հոսանքահարվել ու մահացել, ՊՆ-ում հանգամանքները դեռ չեն պարզել

  • May 13, 2025
  • 1 min read

Պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։

 
 
1/3588
bottom of page