Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլում է
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։
Հայաստանյան պատվիրակ Պարգը՝ իր «Survivor» երգով դուրս եկավ եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան և Հունաստանը։
Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել էին՝ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան: «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։ Նրանց կմիանան մեծ հնգյակի երկրների մասնակիցները՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, ինչպես նաև հյուրընկալող երկիրը՝ Շվեյցարիան։